ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԽԱՂԱԴԱՇՏՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԴՐՕՇՈՎ ԴՐՈՆԻ ՅԱՅՏՆՒԵԼՈՒ ԴԷՊՔԻՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Երեկ Լիւքսեմբուրգում ՈւԵՖԱ-ի Եւրոպա լիգայի շրջանակներում անցկացւում էր տեղական  «Դիւնդելանժ»-ի և ադրբեջանական «Ղարաբաղ» կոչւող ակումբի միջև հանդիպումը: Հանդիպման 31-րդ րոպէին տրիբունաներում գտնւող հայ երկրպագուները Արցախի դրօշով դրոն էին իջեցրել խաղադաշտ: Ադրբեջանական թիմի ֆուտբոլիստների վայնասունի պատճառով մրցավարը ստիպւած կանգնեցրել էր խաղը:

Դէպքին արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամլոյ խօսնակ Լէյլա Աբդուլաևան: «Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևում է դէպքի ընթացքին՝ կապւած Լիւքսենբուրգում «Դիւդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ տեղի ունեցած սադրանքի հետ: Հաւատարմագրւած դեսպանին հրահանգւել է կապ հաստատել Լիւքսենբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզւել, որ սադրանքի մեղաւորները կը գտնւեն և կը կրեն համապատասխան պատիժ»,- իր թւիթերեան էջում գրել է նա:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ