ԿԵԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԿԵՐՏՈՂՆԵՐԻՑ ՄԷԿԸ

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

67 տարեկանում կեանքից հեռացել է Ռոլէս Գէորգիի Աղաջանեանը: Ասկերանի շրջանի Դաշուշէն գիւղում տեղի պիտի ունենար Ռոլէս Աղաջանեանի յուղարկաւորութիւնը:

Նրա անունն անխզելիօրէն կապւած է Արցախեան ազգային-ազատագրական շարժման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կազմաւորման ու կայացման գործընթացի հետ: Աղաջանեանը եղել է Ղարաբաղի ինքնապաշտպանութեան ուժերի կոմիտէի անդամ, պաշտպանութեան բանակի ինժեներական ծառայութեան պետ, Արցախի խորհրդարանի պատգամաւոր:

Արցախում չկայ մէկը, ով չճանաչի Ռոլէս Աղաջանեանին. նրա անունն անքակտելիօրէն կապւած է Արցախի, նրա ազատութեան ճանապարհի հետ: Գիտէր կիսել մի կտոր հացը, գիտէր իր խօսքի կշիռը, մեծ կամքի տէր էր ու կարողանում էր ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնել:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ