ԱՒՍՏՐԱԼԻԱՅԻ ՌԱՅԴ ՔԱՂԱՔԸ ԵՒ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՔՈՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի Ռայդ քաղաքը եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը դարձել են քոյր քաղաքներ: Այս մասին յայտնում է Աւստրալիայի Հայ դատի յանձնախումբը: Բարեկամական յարաբերութիւններ ձեւաւորելու պաշտօնական որոշումն ընդունել է քաղաքային խորհուրդը:

Այսպիսով, Ռայդը դարձել է Հայաստանից դուրս գտնւող աշխարհի 8-րդ քաղաքը, որը քոյր-քաղաքութեան վերաբերեալ յուշագիր է կնքել Արցախի քաղաքներից մէկի հետ: Սա հնարաւորութիւն է ընձեռում զարգացնել երկկողմ յարաբերութիւնները, փոխօգնութիւնը, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ բարձրացնել ճանաչողութեան մակարդակը:

Յիշեցնենք, որ 2018թ. Ռայդը ճանաչել էր Արցախի Հանրապետութիւնը: Իսկ դրանից առաջ՝ 2012թ., Արցախի անկախութիւնը ճանաչել էր նաեւ Նոր հարաւային Ուելս նահանգը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ