ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԷՏՔ Է ԼՈՒԾՒԻ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՖՈՐՄԱՏՈՎ

Աղբիւր՝ www.operativ.am

 

Երեւանը եւ Բաքուն ինքնուրոյն են որոշումներ ընդունում, թէ ով պէտք է լինի միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում: Այս մասին Բաքւում մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Ասիայի եւ Օկեանիայի հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Իբրահիմ Ռահիմփուռը:

«Եթէ Երեւանը եւ Բաքուն ընդունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարգավորելու հարցում, ապա դա իրենց գործն է»,- նշել է Ռահիմփուռը:

Նրա խօսքով՝ փորձը ցոյց է տալիս, որ հակամարտութիւնը պէտք է նախ կարգաւորւի երկկողմանի ֆորմատով, իսկ այնուհետեւ այլ երկրների միջնորդութեամբ:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ