Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ամերիկեան հեղինակաւոր Stratfor հետախուզա-վերլուծական ընկերութիւնը (որին անւանում են ստւերային ԿՀՎ) իր կայքում ծաւալուն յօդւածով անդրադարձել է աշխարհում գոյութիւն ունեցող անկախ պետութիւններին:

«Քարտեզասէրների հիմնական հարցերից մէկն է` աշխարհում քանի՞ պետութիւն կայ: Բայց այդ  հարցին պատասխանող մարդիկ ամբողջ ճշմարտութիւնը չեն ասում: Պետութիւնների թիւը կախւած է այն բանից, թէ ինչ բնորոշում ես տալիս այդ պետութիւններին»,- նշւում է յօդւածում:

Ըստ Stratfor-ի` ՄԱԿ-ի կողմից ճանաչւում է 195 պետութիւն, որոնցից 193-ը անդամ պետութիւններ  են, իսկ 2-ը` Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդի կարգավիճակ ունեն: Բացի այս պետութիւններից, կան նաև մասամբ ճանաչւած 6 պետութիւններ` Թայւանը, Արևմտեան Սահարան, Կոսովոն, Հարաւային Օսիան, Աբխազիան և Հիւսիսային Կիպրոսը:

Յօդւածում նշւում է, որ կայ 3 պետութիւն ևս, որոնք համարւում են դէ ֆակտո անկախ, թեև ՄԱԿ-ի անդամ պետութիւնների կողմից չեն ճանաչւել: Դրանք են` Արցախը, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետութիւնը և Սոմալիլենդը: