ԱՐՑԱԽՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԿԱՐԳ ԿԸ ՄՇԱԿՒԻ

Աղբիւր՝ www.yerkir.am

2019 թւականին վերաբնակեցման և միգրացիոն քաղաքականութեան բնագաւառում նախատեսւում է վերաբնակեցման պետական քաղաքականութեան նոր սկզբունքների մշակում, վերաբնակեցման կազմակերպման և իրականացման կարգի ու պայմանների փոփոխութիւնների իրաւական ամրագրում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ յունւարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամւէլ Աւանէսեանը՝ մանրամասնելով, որ կը շարունակւի նոր ընտանիքների ընդունման, կարգավիճակի և սահմանւած արտօնութիւնների տրամադրման գործընթացի համակարգումը:

«Բացի դրանից, կիրականացւեն պարբերական ստուգումներ՝ բնաւորւած ընտանիքներին պետական ծրագրերով տրամադրւող օժանդակութեան հասցէականութեան բարձրացման նպատակով: Կակտիւացւի հայրենադարձութեան գործընթացը՝ շեշտադրում կատարելով սփիւռքահայութեան հետ կապերի ամրապնդման և հայրենադարձութեան գործընթացում վերջինիս դերի բարձրացման, վերաբնակիչների սոցիալական ադապտացման ու ինտեգրման ծրագրերի, ինչպես նաև վերաբնակ ընտանիքներով համալրւած բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգերի մշակման և իրականացման վրայ: Կը շարունակւեն Ադրբեջանից բռնագաղթւած, Արցախում ապաստանած և որպես փախստական հաշւառւած անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ուղղւած ծրագրերը: Կշարունակւեն նաև փախստականի հաշւառման վկայական ունեցող և բնակելի շինութիւնների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակւող, ինչպես նաև առաւել ծանր պայմաններում գտնւող սոցիալական առանձին խմբերի պատկանող ընտանիքների վարձավճարների փոխատուցման ծրագրերը»,- աւելացրել է Ս. Աւանէսեանը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ