ՄԱԿ-ՈՒՄ ՏԱՐԱԾՒԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԳՆ ՅՈՒՇԱԳԻՐԸ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Դեկտեմբերի 11-ին Միաւորւած ազգերի կազմակերպութիւնում (ՄԱԿ) տարածւել է Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան կողմից պատրաստւած յուշագիրը` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համատեքստում անյայտ կորածների հարցի շուրջ: Փաստաթուղթը հրապարակւել է ՄԱԿ պաշտօնական կայքէջում:

Յուշագրում, մասնաւորապէս նշւում է, որ Ադրբեջանի եւ Արցախի միջեւ հակամարտութեան համատեքստում անյայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծւած լայնածաւալ պատերազմից շատ աւելի վաղ. դեռեւս 1988-1989 թթ. տեղի էին ունեցել պատանդառութեան եւ առեւանգման առանձին դէպքեր, եւ յետագայում, հակամարտութեան լարման հետ պայմանաւորւած, պատանդների եւ անյայտ կորածների խնդիրն աւելի սրւեց: Ազգութեամբ հայերին պատանդ վերցնելու պրակտիկան լայն տարածում է գտել յատկապէս 1991 թ. Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման «Օղակ» գործողութեան ժամանակ:

«Մարդկանց առեւանգումները տեղի էին ունենում Արցախի ամբողջ տարածքում, որից յետոյ նրանք յայտնւում էին ադրբեջանական բանտերում եւ կալանավայրերում, որտեղ ենթարկւում էին դաժան խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի:

Միայն 1991 թ. ութ ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Արցախի տարբեր գիւղերից 640 խաղաղ բնակիչներ անօրինական կերպով ձերբակալւեցին կամ գերեվարւեցին: 127 հայեր կեղծ մեղադրանքներով դատապարտւեցին տարբեր ժամկէտներով ազատազրկման, որոնցից 31-ը մահացել են կանոնաւոր բնոյթ կրող խոշտանգումների հետեւանքով»,- նշւած է փաստաթղթում:

Յուշագրում նաեւ բազմաթիւ փաստեր են բերւում` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան ընթացքում եւ 1994 թ. հրադադարի մասին համաձայնագիր ստորագրւելուց յետոյ ադրբեջանական կողմից հայ պատանդների եւ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների իրականացման վերաբերեալ:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ