ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆՆ ԱՒԱՐՏՒԵՑ. «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՒԻՐԱԲԵՐՒԵՑ 11 ՄԼՆ 109 ՀԱԶԱՐ 633 ԴՈԼԱՐ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աւարտւեց Լոս Անջելեսում ընթացող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամեայ հեռուստամարաթոնը: Նւիրատւութիւնների գումարը կազմեց 11 մլն 109 հազար 633 դոլար:

«Արարենք միասին» խորագիրը կրող համազգային դրամահաւաք-միջոցառումը մեկնարկել էր նոյեմբերի 22-ին` Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: Այն տեւեց 12 ժամ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կը շարունակւեն Արցախում իրագործւող 2 ծրագրեր, որոնք սկսւել էին նախորդ տարւայ` «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի միջոցներով:

Յիշեցնենք, որ նախորդ հեռուստամարաթոնին հանգանակւել էր 12 մլն 505 հզ 456 ԱՄՆ դոլար:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ