ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՒԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՒԱԾԱՅԻՆ ԱԹՍ-ՆԵՐ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Արցախի ՊԲ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ»  զօրավարժարանում խաղարկւեց մարտական հրաձգութեամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զօրավարժութիւն:

Այն առանձնայատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարաւորութիւններով օժտւած մի շարք զինատեսակների ներգրաւուածութեամբ:

Այդ օրն առաջին անգամ, մարտականին առաւելագոյնս մօտեցւած պայմաններում կիրառւեցին նաեւ նաւարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրութեան հարւածային անօդաչու թռչող սարքեր:

Յատկանշականն այն է, որ նշւած անօդաչու թռչող սարքերը նախագծւել ու թողարկւում են Արցախի Հանրապետութիւնում եւ ունեն առաջադրւած մարտական խնդիրը լիարժէք կատարելու բոլոր անհրաժեշտ չափորոշիչները:

Յաւելենք նաեւ, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զօրախաղերում կիրառելը, նշւած ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան եւ լիովին ապացուցել իրենց արդիւնաւետութիւնը»:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ