ԼՂ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՊԷՏՔ Է ՈՐՈՇԵԼ ՀԱՆՐԱՔՒԷՈՎ

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ադրբեջանում Անգլիայի դեսպան Իրֆան Սիդդիգը յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը պէտք է որոշւի հանրաքւէի միջոցով: Այս մասին, հաղորդել է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «haqqin.az» լրատւական կայքը, Սիդդիգը յայտարարել է Բաքւի Խազար համալսարանում «Մեծ Բրիտանիայի Միացեալ Թագաւորութեան եւ Հիւսիսային Իռլանդիայի քաղաքականութիւնն ու քաղաքական մշակոյթը» թեմայով ելոյթի ժամանակ:

Նա նշել է, որ Շոտլանդիան թագաւորութեան կազմից անկախանալու հարցով պէտք է հանրաքւէ անցկացնի:

«Այն, ինչ կատարւում է թագաւորութիւնում, նոյնպէս հետաքրքիր է: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սկսելու փոխարէն՝ մենք հանրաքւէ կանցկացնենք: Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի որոշման հետ կապւած՝ վիճակից ելքը պէտք է դառնայ հանրաքւէն: Դա կարգավիճակի որոշման համար տրամաբանական փոխզիջում է: Կայ ուղղակի հակամարտութիւն, ինչ-որ մէկը ուզում է մնալ Ադրբեջանի կազմում, ինչ-որ մէկը՝ ոչ: Մեզ մօտ եւս նոյն իրավիճակն է: Ոմանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, միւսները՝ ոչ: Տեսնենք, ինչ կը լինի յետոյ»,- ասել է նա:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ