ՓԱՇԻՆԵԱՆՆ ՈՒ ԱԼԻԵւԸ ՊԱՅՄԱՆԱՒՈՐՒԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ԼԱՐՈՒՄԸ ՆՒԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՒ ՄԻՋԱԴԷՊԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերել սահմանագծում լարումը նւազեցնելու և միջադէպերը կանխելու վերաբերեալ: Այս մասին վարչապետն ասել է «Ֆէյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ:

«Այս անգամ որոշակի առարկայական խօսակցութիւն ստացւեց, և դրա արդիւնքում մենք մի քանի կարևոր կէտեր արձանագրեցինք: Պայմանաւորւեցինք, որ մեր պաշտպանութեան նախարարներին յանձնարարութիւն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադէպերը կանխելու վերաբերեալ»,- ասել է Փաշինեանը:

Նրա խօսքով՝ այս մասին տեղեակ է պահւել նաև Արցախի նախագահ Բակօ Սահակեանին:

«Յանձնարարական և համապատասխան հրաման եմ տւել մեր զինւած ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրւելուց յետոյ ամենախաղաղ գիշերը»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ խօսակցութեան ընթացքում արձանագրւել է նաև  բանակցային գործընթացի նկատմամբ հաւատարմութիւնը:

«Մենք պայմանաւորւել ենք օպերատիւ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թէ այն ինչպիսին  կը լինի տեխնիկական առումով`  պայմանաւորւածութիւն ձեռք չենք բերել»,-ընդգծել  է նա՝ հաւելելով, որ  բովանդակային որևէ քննարկում չի եղել:

«Ես ուրախ եմ և յոյս ունեմ, որ այդ պայմանաւորւածութիւնները կպահպանւեն, քանի որ  դրանց պահպանումը չափազանց կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ