ՉԻՆԱՐԻՆ ԳՆԴԱԿՈԾՒԵԼ Է, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՐՒԵԼ

Աղբիւր՝ www.yerkir.am

Ինչպէս գրում է aravot.am-ը, Բերդի տարածաշրջանի Չինարի գիւղի վարչական ղեկավար Սամուէլ Սաղոյանից տեղեկացանք, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին առաւօտեան ժամը 8-ն անց 30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մէկ ժամ՝ գիւղի վրայ: Գիւղում մի տան պատն է վնասւել, մէկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ տանիքը: Գնդակները դիպել են նաեւ գիւղի մանկապարտէզի շէնքի պատերին: Ս. Սաղոյանը յայտնեց, որ ադրբեջանական զինուժի գնդակոծութեանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրւել: 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ