ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Պաշտօնական այցով Հայաստան ժամանեց Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը։ «Զւարթնոց» օդանաւակայանում նրան դիմաւորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

Երէկ Մերկելը այցելել էր Վրաստան, իսկ Հայաստանից յետոյ կը մեկնի Ադրբեջան:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում յարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Անգելա Մերկելին ուղեկցում էին Երեւանի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար Կամօ Արէյեանը եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը:

Գերմանիայի կանցլերը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակի մօտ:

Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղեւնի է տնկել:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻՆ

Հանրապետութեան նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմէն Սարգսեանի եւ պաշտօնական այցով Հայաստանում գտնւող Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատւիրակութիւնները:

Ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին ու գերմանական պատւիրակութեանը ՝ նախագահ Արմէն Սարգսեանը վստահութիւն է յայտնել, որ այս պատմական այցը նոր հորիզոններ կը բացի հայ-գերմանական յարաբերութիւնների զարգացման համար: Սա կանցլեր Մերկելի առաջին պաշտօնական այցն է Հայաստան, բայց նա մեր երկրում եղել է նաեւ աւելի վաղ:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽՈՐԱՑՆԵԼ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ․ ՄԵՐԿԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի բանակցութիւնները շատ արդիւնաւէտ են անցել: Դրանք վերաբերել են Հայաստանի ու Գերմանիայի յարաբերութիւնների, տարածաշրջանի հարցերին: Այդ օրակարգի բազմաթիւ հարցերի վերաբերեալ կողմերի տեսակէտները համընկել են, ինչը ցոյց է տալիս, որ մեր հայ-գերմանական յարաբերութիւնները զարգանալու հսկայական պոտենցիալ ունեն: Oգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում յայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ