ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՍԵՐՏԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԿԱՅ

 

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Իրանի նկատմամբ սահմանւած շրջափակումների մեղմացումը կարող է նպաստել միջուկային էներգիայի խաղաղ կիրառման ոլորտում Իրան-Հայաստան համագործակցութեան զարգացմանը»: Այդ մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի անդամ՝ Թեւան Պօղոսեանը:

Անդրադառնալով Իրանի հետ միջուկային համագործակցութիւններն ընդլայնելու Հայաստանի պաշտօնատարների ցանկութեանը, «Արմէնպրես»-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան և ներքին գործերի մշտական յանձնաժողովի անդամ՝ Թեւան Պօղոսեանը՝ Իրան-Հայաստան երկկողմ միջուկային համագործակցութիւնների ընդլայնման կապակցութեամբ ցանկութիւն է յայնտել մարտի 3-ին մեկնարկած «Միջուկային անվտանգութեան 2014 թւականի գագաթնաժողովի ներկայացում, առանցքային գաղափարներ եւ նոր լուծումներ» թեմայով նիստի ընթացքում»: