«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԲ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔ Է ԽՈՑՒԵԼ». ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Յովհաննիսեանը ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական զինւած ուժերի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցւել:

«Յունիսի 19-ին` ժամը 11.20-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի հարաւարեւելեան ուղղութեամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցւել է ՊԲ անօդաչու թռչող սարք:

Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարեւոր նշանակութեան թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինւած ուժերի հրամանատարութիւնը վճռական է այսուհետ եւս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը եւ, միաժամանակ, ինչպէս առ այսօր, այնպէս էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողութիւններով զսպել հակառակորդի ակտիւութիւնը օդում եւ ցամաքում»,- ասւում է գրառման մէջ:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ