ԱՐՑԱԽԻ ՄԱՐՏԱԿԵՐՏ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ԲՈՒՐՋ ՀԱՄՈՒԴ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՅՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՒԵԼ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Մայիսի 17-ին Արցախի Հանրապետութեան Մարտակերտ եւ Լիբանանի Հանրապետութեան Բուրջ Համուդ քաղաքների միջեւ ստորագրւել է Համագործակցութեան յուշագիր: Ստորագրման հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանում:

Մարտակերտ քաղաքի անունից յուշագիրը ստորագրել է քաղաքապետ Միշայ Գիւրջեանը, իսկ Բուրջ Համուդ քաղաքի անունից` քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանը: Ստորագրման արարողութեանը ներկայ են եղել Արցախի Հանրապետութեան էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցւածքների նախարար Լեւոն Գրիգորեանը, Մերձաւոր Արեւելքում Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջեանը, Լիբանանի Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Սամուէլ Մկրտչեանը եւ  Բուրջ Համուդի քաղաքային խորհրդի անդամները:

Յուշագրում, մասնաւորապէս, նշւում է, որ առաջնորդւելով երկու քաղաքների միջեւ սոցիալական, տնտեսական, զբօսաշրջային եւ մշակութային յարաբերութիւններ հաստատելու մտադրութեամբ, գիտակցելով, որ քաղաքների միջեւ համագործակցութիւնը կարող է նպաստել տարածաշրջանային կայունութեան եւ խաղաղութեան ամրապնդմանը, կողմերը պայմանաւորւում են հաստատել ու պահպանել պաշտօնական յարաբերութիւններ, նախաձեռնել համատեղ նախագծեր եւ կնքել համաձայնագրեր` գործունէութեան տարբեր ոլորտներում մշակւած ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ