ՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՐՀԱՏԱՐԱԾ ՀԱՅԵՐ

Աղբիւր՝ www.mindiaspora.am

2008թ. հոկտեմբերից ես իմ համախոհներով Ձեր անմիջական աջակցութեան շնորհիւ ստեղծեցինք և կայացրեցինք ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: Հայաստանի անկախացումից յետոյ սփիւռքահայերի ոգևորութիւնը, Հայրենիքին ծառայելու ցանկութիւնը շատ դէպքերում մնում էր չհամակարգւած և այդ պատճառով էլ Դուք յաճախ հիասթափւում էիք, երբ չէինք կարողանում գտնել Ձեր հարցերի պատասխանները:

Սփյուռքի նախարարութիւնը դարձաւ այն դուռը, այն կենտրոնը, որտեղ լսեցին Ձեզ, գործակցեցին Ձեզ հետ, քննարկւեցին բազում-բազում հարցեր Հայաստան-Սփյուռք գործակցութեան վերաբերեալ, մշակւեցին և իրականացւեցին մեծաթիւ հայանպաստ ծրագրեր:

Տարիների ընթացքում եղայ շատ համայնքներում, զգացի Ձեր ազգային ոգին, հայրենասէր տեսակը և երիտասարդութեանը հայ պահելու հերոսական քայլերը ու ձգտումը: Ձեզանից ես շատ բան սովորեցի, Դուք եղաք իմ խորհրդատուն ու աջակիցը, բարեկամն ու ընկերը:

Աւելացաւ վստահութիւնը մեր նկատմամբ, ստեցծւեցին ամուր գործակցութիւն և ամուր կապեր, Սփիւռքն առաւել մօտեցաւ Հայրենիքին` շնորհիւ Հայաստանում և Սփիւռքում տքնաջան աշխատանքի:

Վստահ եմ` մեր ցանած սերմերը և բացած ճամփաները ու ակոսները առաւել կը խորանան և նոր ու առատ պտուղներ կտան:

Խորապէս շնորհակալ եմ, զգացւած եմ, հպարտ եմ, որ առիթ եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու, վայելելու Ձեր ջերմ ու մարդկային վերաբերմունքը: Համոզւած եմ, որ նոր Հայաստանում երիտասարդական աւիւնով առլեցուն կառավարութիւնը կը շարունակի սիրով և նւիրումով կերտել մեր երկրի ապագան:

Համոզւած եղէք, որտեղ էլ ներդրւի իմ ծառայութիւնը, այն նւիրւելու է ժողովրդիս և Հայրենիքիս բարօրութեանը:

Միշտ Ձեր` մասնագիտական և մարդկային նւիրումով

Հրանուշ Յակոբեան

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ