ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՉԵՂԵԱԼ ՅԱՅՏԱՐԱՐՒԵՑԻՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Չեղեալ յայտարարւեցին հայ-թուրքական արձանագրութիւնները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թւականի հոկտեմբերի 10-ին: Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգութեան խորհրդի նիստում արձանագրութիւնները չեղարկելու մասին յայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Այդ մասին «Երկիր Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Յակոբեանը հաստատեց տեղեկութիւնը` խոստանալով մանրամասներ ներկայացնել աւելի ուշ:

Յիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնները պէտք է վաւերացւէին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի` «ողջամիտ ժամկէտներում»: Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վաւերացման ժամկէտները, դեռ աւելին` պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում: Արդիւնքում` Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրութիւնները, սակայն մինչեւ 2018 թւականի մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրութիւնը փաստաթղթի տակ:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ