ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ ԿԸ ՆՊԱՍՏԻ ԿՈՎԿԱՍԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆԸ

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Սատար կանգնել Արցախի Հանրապետութեանը նշանակում է՝ նպաստել Հարաւային Կովկասում վերջնական խաղաղութեան ամրակայմանը»,- գրել են Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամութեան շրջանակի հիմնադիր անդամներ եւ ֆրանսացի երեսփոխաններ Ֆրանսուա Ռոշպլուան, Ռընէ Ռուքէն եւ Կի Թեսիէն «Լը Մոնդ»-ի մէջ լոյս տեսած մի յօդւածում:

Նրանք շեշտել են, թէ միջազգային համայնքը պէտք է անյապաղ ճանաչում շնորհի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը:

Յօդւածում ասւում է. «Ներկայ պայմաններում Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը զրկւել են բնականոն եւ խաղաղ զարգացման հեռանկարներից: Պէտք է ձեռք բերել խաղաղութիւնը՝ ճանչանելով փաստերի իրողութիւնը եւ գիտակցւած կերպով ու կամովին՝ ձեռնարկել թափանցիկ երկխօսութեան, որի վերջնական հեռանկարը կը լինի գործւած սխալների սրբագրումը: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ բազմակարծութեան եւ ընդհանուր առմամբ ժողովրդավարութեան արտայայտութիւնն իրական լինի երկխօսութեան կողմ հանդիսացող իւրաքանչիւր պետութեան մէջ»:

Նրանք նաեւ նշում են, թէ ինչպէս բոլոր Ղարաբաղ այցելածները, իրենք եւս «անցանկալի անձ» են յայտարարւել ադրբեջանական իշխանութիւնների կողմից՝ նման որակումներ «զաւեշտալի եւ ապակառուցողական գործելաոճ» նկատելով:

«Խաղաղութեան ձեռքբերում կը կատարւի անցեալի վէրքերի բուժումով: Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը յայտնի է ոճրագործութիւններով, որոնց վրայ անհրաժեշտ է լոյս սփռել: Նրանց զոհ են գնացել հայեր՝ Սումգայիթի, Կիրովաբադի կամ Մարաղայի մէջ, եւ մեսխեթցիներ՝ Խոջալուի մէջ: 1988-ի փետրւարի 27-ի Սումգայիթի ջարդերը, որոնց զոհ գնացին հարիւրաւոր մարդիկ, հանդիսացան հակամարտութեան դրդապատճառ»,- գրել են նրանք՝ եզրակացնելով. «Յոյս ունենք, որ այս կոչը, որ մեր սեփական մօտեցումն է, արձագանգ գտնի Ադրբեջանի քաղաքացիական հասարակութեան մօտ, եւ այնտեղ ի յայտ գան նոր ուժեր, որոնք ի զօրու են հրաժարւելու ատելութեան քարոզչութիւնից եւ նայելու ապագային: Եթէ այդ ուժերն ի յայտ գան, եթէ ծնւեն երկխօսութեան եւ շփումների նախաձեռնութիւններ, ապա նրանք կարող են վստահ լինել, որ մեր համեստ շրջանակը կը լինի նրանց յենարանն ու աջակիցը»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ