ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՏԱՊԵԼ Է ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ ՀՂԵԼ ԼԱՏՒԻԱՅԻՆ ԼՂՀ-Ն ՈՐՊԷՍ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹԻՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Արդէն յայտնել ենք, որ 2013-ին լոյս տեսած` լատւիական «Նոր աշխարհագրութիւն» դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարաւային Օսիան եւ Աբխազիան ներկայացւած են որպէս անկախ պետութիւններ։

Դասագիրքը նախատեսւած է Լատւիայի դպրոցների միջին դասարանների աշակերտների համար։

Ադրբեջանական կողմի արձագանքը, ինչպէս կարելի էր սպասել, շատ չուշացաւ: Լատւիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել դասագրքում տեղ գտած «կոպիտ սխալի» կապակցութեամբ: Այդ մասին յայտնում է ադրբեջանական АПА-ն: