ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԶԲԱՂՒԵԼ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՀԱՅ-ԼԻՏՒԱԿԱՆ «ԹԵՒԱՆԻԿ» ՖԻԼՄՈՎ

 

Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Արցախի ազատամարտի մասին նկարահանւած հայ-լիտւական համատեղ արտադրութեան «Թեւանիկ» ֆիլմը կինոսէրների դատին կը յանձնւի այս տարւայ մայիսին: Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի ֆիլմում Արցախեան պատերազմը ներկայացւած է երեք երեխաների ողբերգութեամբ:

«Թեւանիկ»-ի համար երաժշտութիւն է գրել լիտւացի կոմպոզիտոր Եօնաս Իւրկունասը: Այս հանգամանքն անարձագանգ չի թողել Ադրբեջանի արտգործնախարարութիւնը: Նա Լիտւայում իրենց երկրի դեսպանատանը եւ Ադրբեջանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեանը յանձնարարել է զբաղւել եւ ուսումնասիրել ֆիլմում լիտւական ստեղծագործական կոլեկտիւի մասնակցութեան հարցը:

Ի դէպ, արցախեան թեմայով մէկ այլ հրապարակման ադրբեջանական կողմն առայժմ չի արձագանգել:

Այսպէս՝ Լատւիայի դպրոցներում աշակերտներին սովորեցնում են, որ Լեռնային Ղարաբաղը, Հարաւային Օսեթիան եւ Աբխազիան անկախ պետութիւններ են: 2013 թւականին լոյս տեսած «Համաշխարհային նոր աշխարհագրութիւն» դասագիրքը նախատեսւած է միջին դասարանների աշակերտների համար: Այս մասին «haqqin.az» կայքին տեղեկացրել են Ռիգայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ խմբագրութիւն ուղարկելով գրքի լուսանկարները:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ