ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼՈՒ

 

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երկուշաբթի օրը ԻԻՀ ԱԳ նախարարի հրաւէրով, ՀՀ ԱԳ նախարարը Թեհրան է այցելելու:

Իրան այցելութեան ընթացքում Էդւարդ Նալբանդեանը հանդիպումներ է ունենալու Հասան Ռոհանիի, Մոհամմեդ Ջաւադ Զարիֆի, նաեւ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարի հետ:

Իրանի պետայրերի հետ ՀՀ ԱԳ նախարարի տեսակցութիւնների ընթացքում քննարկւելու են երկկողմ յարաբերութիւնների, նաեւ տարածաշրջանային ու միջազգային իրադարձութիւնների հետ կապւած հարցեր: