ԱՐՑԱԽԻ ՀԱԴՐՈՒԹԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՎԻԵՆ ՔԱՂԱՔԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան Հադրութ եւ Ֆրանսիայի Վիեն քաղաքների միջեւ 21 փետրւարին ստորագրւել է Բարեկամութեան հռչակագիր: Ստորագրութեան հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունեցել Վիենի քաղաքապետարանում:

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործոց նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակութեան հետ կապերի վարչութեան կողմից փոխանցւած տեղեկութեան համաձայն՝ Հադրութ քաղաքի անունով հռչակագիրն ստորագրել է աշխատանքային այցելութեամբ Ֆրանսիա գտնւող Լեռնային Ղարաբաղի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը, Վիէն քաղաքի անունով՝ քաղաքապետ Ժաք Ռեմիլյէնը:

Հռչակագիրն ողջունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ իշխանութիւնների հետեւողական քայլերը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակութիւն ստեղծելու եւ զարգացնելու առնչւող, եւ անընդունելի է նկատում Արցախի ժողովրդի մեկուսացումը: Նրա նպատակն է զարգացնել երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերը եւ խրախուսել համագործակցութիւնը կրթութեան, մշակոյթի, մարմնակրթութեան եւ մի շարք այլ բնագաւառներում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ