ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ 3 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ԶՈՀՒԵԼ

Աղբիւր՝ www.yerkir.am

Ինչպէս հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայութիւնը, յունիսի 16-ին` ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցաւոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայութեան զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի ուղղութեամբ, ինչի հետեւանքով մահացու վիրաւորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինեանը (ծնւած¬1997թ.), Վիգէն Ժիրայրի Պետրոսեանը (ծնւած 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսեանը (ծնւած 1997թ.):

Դէպքի մանրամասները պարզելու համար կատարւում է քննութիւն:

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ իր զօրակցութիւնը յայտնում զոհւած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ