ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Աղբիւր՝ www.minidiaspora.am

Ապրիլի 4-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երեւանում կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նւիրւած խորհրդակցութիւն:

Քննարկւեցին համաժողովի ձեւաչափին, թեմատիկ ընդգրկմանը, մասնակիցների կազմին եւ կազմակերպական խնդիրներին առնչւող հարցեր:

Նախարարը նշեց, որ չափազանց կարեւոր է Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի բոլոր կարող ուժերի, փորձագէտների մասնակցութիւնը համահայկական նշանակութիւն ունեցող ձեռնարկին:

Կարեւորւեց Հայաստանի շահագրգիռ գերատեսչութիւնների ղեկավարների ակտիւ ներգրաււածութիւնը համաժողովի աշխատանքներում:

Կառուցւածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց առաջարկութիւններն ու նկատառումները, որոնք հաշւի առնելով` նախարար Հրանուշ Յակոբեանը ամբողջացրեց համաժողովի թեմատիկ ուղղութիւնները, նշելով, որ աշխատանքները պէտք է ընթանան ներդրումների ներգրաւման, հայապահպանութեան, Սփիւռքի երիտասարդութեան, մշակութային խնդիրների լուծման, արցախեան հիմնախնդրի եւ ժողովրդական դիւանագիտութեան, հակահայկական քարոզչութեան դէմ պայքարի ուղղութեամբ:

Յանձնարարւեց սփիւռքեան կառոյցների հետ համագործակցելով` մշակել համաժողովի ծրագրի նախագիծը եւ սկսել հերթականութեամբ իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական քայլեր:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ