ԱՄՆ-Ն ՀԵՏԱՄՈՒՏ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ԽՆԴՐԻՆ. ՋՈՆ ՔԵՐՐԻ

 

Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների կարգաւորման հարցը, այլ խնդիրների հետ միասին, մշտապէս ԱՄՆ-ի ուշադրութեան կենտրոնին են: Այս մասին Միւնիխում անվտանգութեան հարցերին նւիրւած խորհրդաժողովի շրջանակում ասել է ԱՄՆ-ի Արտաքին գործոց նախարար Ջոն Քերրին: «Մենք անաղմուկ աշխատում ենք Կիպրոսի խնդրի շուրջ: Դուք դրա մասին չէք լսել: Մենք աշխատում ենք Կովկասում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման շուրջ: Մենք դիւանագիտական բաւականափաչ համաձայնութեան ենք հասել այս պահին, ինչպէս նաեւ` Լատինական Ամերիկայում»,- «Արմէնփրես»-ի հաղորդմամբ` ասել է դիւանագէտը:

Յունւարի 31-ին, Միւնիխում մեկնարկել է անվտանգութեան հարցերով 50-րդ համաժողովը: Առաջին օրւայ գլխաւոր թեման եղել է սիրիական ճգնաժամը: Ռուսաստանի դաշնութեան ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը, ԱՄՆ ԱԳ նախարար Ջոն Քերրին, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Քի Մունը եւ Սիրիոյ հարցով ՄԱԿ-ի յատուկ դեսպանորդ Լախդար Իբրահիմին արդէն քննարկել են «ժնեւ-2»-ի արդիւնքները: Համաժողովի աշխատանքի երրորդ օրը քննարկման կենտրոնական թեմաները կը լինեն Միջին Արեւելքի կարգաւորման հարցերը, Իրանը, նաեւ Բելգրադի եւ Բրիշթինայի միջեւ երկխօսութեան հաստատումը: