ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԻԻՀ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Փետրւարի 1-ին ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարեանը մամուլի ասուլիսում նշել է, որ Հայաստանի Հանարապետութիւնը շարունակում է էներգետիկայի ոլորտում համագործակցել Իրանի Իսլամական Հանարապետութեան հետ: «Իրանի հետ համագործակցութիւնը կը շարունակւի եւ չի հակասի Ռուսաստանի հետ գազային պայմանագրին»,- ասել է Բաղդասարեանը:

«Հայաստանը պաշտպանում է արեւմտեան երկրների՝ Իրանի հետ բանակցութիւնները: Հայաստանը կողմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը եւ այդ երկրում առաւել հաւասարակշռւած եւ հանգիստ մթնոլորտին»,-յայտարարեց ԱԱԽ քարտուղարը:

Յիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի սկզբին, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքեց (1000 խմ գազը 189 դոլար սակագնով), Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին չէր բացառել, որ Թեհրանի հետ բանակցութիւնների դէպքում Հայաստանին կարող էին աւելի շահաւէտ գներ առաջարկել, որպէս բարեկամ երկիր:

ՀՀ էներգետիկայի նախարար Արէմն Մովսիսեանը յայտարարել է, որ Իրանի հետ բանակցութիւններ վարւել են եւ բաւական երկար (2011 թւականից), բայց Իրանը պատրաստ չի եղել Հայաստանին արտօնեալ գնով գազ վաճառել: