2013-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ Է ՄՕՏ 52.000 ՀՈԳԻ

 

Աղբիւր՝ www.hyeli.com

 

Նախորդ տարւայ ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ: 2013 թւականին ՀՀ-ից հեռացել է 1 մլն 494 հազար 86 եւ վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի:

Երբ տւեալները դիտարկւում է ըստ սահմանային անցակէտերի, վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշէնի կամ Բաւրայի անցակէտերով` աւտոբուսներով կամ միկրօաւտոբուսներով:

2013 թւականին Բագրատաշէնի անցակէտով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի։ 2012 թւականին այդ թիւը կազմել էր 21 հազար 144: Կտրուկ աւելացել է նաեւ Բաւրայի անցակէտով հեռացածների թիւը. 2012 թւականին 8 հազար 288 ՀՀ քաղաքացու փոխարէն նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13 հազար հոգի, հաղորդում է Lurer.com-ը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ