Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Անդրադառնալով Հայաստանի տնտեսութեան առաջատար ճիւղերին եւ նշելով, որ Հայաստանը բնական հանածոների տեսակէտից բաւականին հարուստ երկիր է, եւ համարւում է աշխարհում մոլիբդենի, ոսկու եւ պղնձի խոշոր արտադրողներից մէկը, այդ երկրում Իրանի դեսպան Մուհամմեդ Ռեիսին ասել է. «Հովանաւորելու ենք Հայաստանում յատկապէս հանքարդիւնաբերութեան  բաժնում իրանցի ներդրողներին»:

ԻՍՆԱ լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում, Մուհամմեդ Ռեիսին յստակեցրել է. «2012 թւականին Հայաստանում արտահանումների գրեթէ կեսը յատկացւել է հանքարդիւնաբերութեան ոլորտին»:

Ռեիսին քննադատելով Հայաստանում իրանցի ներդրողների ոչ-բաւարար ներդրումները եւ առիթների կորցնելը, ասել է. «Չնայած որ Թուրքիայի եւ Հայաստանի յարաբերութիւնները բարենպաստ վիճակում չեն գտնւում, այդուհանդերձ, այդ երկրի շուկայի եւ տնտեսութեան ոլորտը յատկացւած է Թուրքիայի արտադրանքներին»:

Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ Հայաստանում ներդրումների համար բարենպաստ են նաեւ  ոսկերչութեան եւ ադամանդագործութեան բնագաւառները:

Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները քաղաքական եւ մշակութային ոլորտներում լաւ եւ մտերմիկ բնութագրելով, Ռեիսիսն յոյս է յայտնել, որ երկու երկրների յարաբերութիւնները բոլոր եւ յատկապէս` տնտեսական ոլորտներում առաւել քան երբեւէ աճ կունենան:

Անդրադառնալով վերջին տարիներին երկու երկրների տնտեսական սառեցւած նախագծերին, Ռեիսին ասել է. «Նկատի առնելով երկու երկրների նախագահների երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանն ուղղւած վճռականութիւնը, այդ ծրագրերը կիրագործւեն առաւել թափով»: