«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 2-ՐԴ ՓԱՌԱՏՕՆԻ ՄԱՍԻՆ

 

Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը 2014 թւականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատօնը:

«Իմ Հայաստան» փառատօնի նպատակներն ու խնդիրներն են Հայաստան-Սփիւռք կապերի եւ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնումը, հայ մշակոյթի եւ մշակութային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, Հայաստան-Արցախ-Սփիւռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցութեան նոր ձեւաչափերի ձեւաւորմանն աջակցելը, Հայաստանի եւ Սփիւռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը սատարելը, ժամանակակից հայ արւեստի զարգացմանն ու գովազդմանն օժանդակելը, մշակոյթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի յայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը:

Փառատօնի շրջանակներում նախատեսւում են յետեւեալ միջոցառումները՝

1. «Իմ Հայաստան» համահայկական 2.-րդ փառատօնի հանդիսաւոր բացում (յուլիսի 1)

2. «Պարարւեստի օրեր» (յուլիսի 1-ից յուլիսի 10-ը)

Համերգներ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում

* Օշականեան աւանդական քաղցրաւենիքի օր՝ «Գիւղի տատիկ», ֆլեշմոբ (յուլիսի 5)

* Վարպետութեան դասընթացներ պարուսոյցների համար

* Պարուսոյցներին մեթոդական նիւթերի /գրքոյկներ, ձայնասկաւառակներ/ տրամադրում

3. «Խմբերգային արւեստի օրեր» (օգոստոսի 1-ից օգոստոսի 5-ը)

* Համերգներ Երեւանում եւ մարզերում

* Համերգ նւիրւած Յովհաննէս Չեքիջեանի 85-ամեակին (Մարզահամերգային համալիր)

* Խմբավարներին մեթոդական նիւթերի (նոտաներ, երաժշտութիւն) տրամադրում

4. «Ասմունքի երեկոյ» (օգոստոսի 16)

5. «Դուդուկի եւ հայկական այլ նւագարանների փառատօն» (սեպտեմբերի 20-ից սեպտեմբերի 25-ը)

* Համերգներ Երեւանում եւ մարզերում

* Հայկական նւագարաններին նւիրւած գիտա-գործնական քննարկումներ ֆիլմերի ցուցադրումով (սեպտեմբերի 22)

6. «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26)

* 36-հատորեայ «Ազգային երգարան» մատենաշարի 1-ինի հրատարակութեան շնորհանդէս

* Շքահամերգ

Փառատօնին կարող են մասնակցել Սփիւռքի տարբեր համայնքների պարախմբեր, երգչախմբեր եւ անհատ կատարողներ (երաժիշտներ, ասմունքողներ): Փառատօնին իրենց մասնակցութիւնը կը բերեն նաեւ ճանաչւած կոլեկտիւներ եւ անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետութիւնից եւ Արցախից:

Փառատօնի շրջանակներում նախատեսւում են վարպետութեան դասընթացներ պարուսոյցների եւ խմբավարների համար, ֆլեշմոբեր, կլոր սեղաններ, ինչպէս նաեւ հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Մասնակիցների ընտրութիւնը կը կատարի «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի գեղարւեստական խորհուրդը ըստ տրամադրւած տեսանիւթերի եւ ձայնագրութիւնների:

Փառատօնի ընդգրկուն ծրագիրը կը կազմւի մասնակցութեան յայտերն ամփոփելուց յետոյ:

Յայտերը կընդունւեն մինչեւ 2014 մայիսի 1-ը` էլեկտրոնային փոստի յետեւեալ հասցէով` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:

 

Փառատօնի մասնակցութեան պայմաններ

Փառատօնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան յայտերի ձեւերը (կուղարկւեն գեղ. խորհրդի կողմից հաստատւելուց յետոյ) եւ ուղարկել ՀՀ սփիւռքի նախարարութեան “Իմ Հայաստան” համահայկական 2-րդ փառատօնի էլ. հասցէով` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

ՀՀ սփիւռքի նախարարութիւնը “Իմ Հայաստան” համահայկական 2-րդ փառատօնի շրջանակներում պատրաստ է հոգալու որոշ մասնակիցների (ովքեր ունեն կեցութեան կարիք) սննդի եւ կեցութեան ծախսերը (3 օր), տրամադրել համապատասխան դահլիճներ, ապահովել փոխադրամիջոցով եւ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, իրականացնել միջոցառումների կազմակերպման աշխատանքները:

Փառատօնին կարող են մասնակցել պարախմբեր, երգչախմբեր, երաժիշտներ, ասմունքողներ:

Մասնակից խմբերը եւ անհատները պէտք է ներկայացնեն մինչեւ 20 րոպէանոց համերգային վերջնական ծրագիր (3-5 համար), վերջին մէկ տարւայ ընթացքում ունեցած ելութների որեւէ տեսագրութիւն, բուկլետ, նկարներ, ցուցապաստառ եւ այլ նիւթեր:

Փառատօնի անցկացման վերջնական ծրագիրը հնարաւոր կը լինի կազմել յայտերը ամփոփելուց յետոյ, ուստի միջոցառումների ծրագրում տւեալ խմբի կամ անհատի մասնակցութիւնը երաշխաւորւում է, եթէ նրա կողմից ներկայացւած յայտը ստացւել է մինչեւ 2014 թ-ի մայիսի 1-ը:

Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել «Իմ Հայաստան» համահայկական փառատօնը համակարգող աշխատակազմի գրասենեակ:

 

Կայք՝ www.imhayastan.am

Էլ.փոստ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Հեռ.` (+374 10) 530937