ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԼՂՀ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆԸ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻՆ

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

«Ֆիտուր Մադրիդ-2014» միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսի ընթացքում ադրբեջանական դրօշներով ԼՂՀ տաղաւարին են մօտեցել մի շարք ադրբեջանցիներ` պնդելով, որ իրենց նպատակն է խաթարել ԼՂՀ ներկայութիւնը ցուցահանդէսում. տեղեկացնում է ԼՂՀ ԿԱ զբօսաշրջութեան եւ շրջակայ միջավայրի պահպանութեան վարչութեան կայքը:

Ադրբեջանցիների սադրանքները կասեցւել են ցուցահանդէսի անվտանգութեան աշխատակիցների կողմից, եւ ԼՂՀ պատւիրակութիւնը շարունակել է իր գործունէութիւնը «Ֆիտուր Մադրիդ-2014» ցուցահանդէսում։