ԵԱՀԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՈԳԵՒՈՐԻՉ ՆՇԱՆՆԵՐ Է ՆԿԱՏԵԼ

 

Աղբիւր՝ www.asbarez.com

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւնները շարունակելու հարցը ներառւել է ներկայիս ԵԱՀԿ-ը նախագահող երկրին՝ Զւիցերիոյ ծրագրային առաջնահերթութիւնների ցանկի մէջ:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը՝ Զւիցերիոյ արտաքին գործոց նախարար Դիդիէ Բուրքալթերը, հինգշաբթի՝ չունւարի 16-ին, Վիեննայում ունեցած իր ելոյթի ընթացքում նշալ է, որ վերջին շաբաթներին ոգեւորիչ նշաններ է տեսել հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների ընթացքում: Բուրքալթերը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբէյջանի նախագահների վերջին հանդիպումից յետոյ բարձր մակարդակի բանակցութիւններն աշխուժացել են, սակայն, ըստ դիւանագէտի՝ լուրջ մտահոգութիւն են պատճառում սահմանի վրայ արձանագրւող զինեալ միջադէպերը:

«Մենք տպաւորութիւն չունենք, որ դէպի խաղաղութիւն տանող ճանապարհը դեռ երկար է եւ խճողւած: Զւիցերիոյ նախագահութիւնն իր անձնական ներկայացուցչին՝ Անջէյ Քասփրչիքիի միջոցով կաջակցի Մինսկի խմբակի ջանքերին: Մենք նաեւ կը խրախուսենք շփումները՝ Հայաստանի եւ Ադրբէյջանի քաղաքացիական հասարակութիւնների, ինչպէս նաեւ փորձագէտների միջեւ»,- ԵԱՀԿ մնայուն խորհրդի յատուկ ժողովի ընթացքում ասել է Զւիցերիոյ արտաքին գործոց նախարարը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ