ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ` ՔԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ամերիկեան Քալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրւած դեմոկրատ պատգամաւոր, նահանգային խորհրդարանի յատկացումների յանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում եւ Միացեալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպէս ինքնիշխան պետութիւն: Նման յայտարարութիւն է տարածել Ամերիկայի հայկական խորհուրդը, տեղեկացնում է Panօrama.am-ը:

 Հաղորդագրութեան համաձայն, «A.G.R. 32» օրինագիծը, մասնաւորապէս, յիշեցնում է Միացեալ Նահանգների պատմութիւնը՝ կապւած «ինքնորոշման եւ ժողովրդավարական անկախութեան» ժողովրդի իրաւունքի հետ:

Երեք հայկական կազմակերպութիւններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը եւ Միաւորւած երիտասարդ հայերն արդէն իրենց աջակցութիւնն են յայտնել նախագծին:

Մայք Գաթոն յայտնել է, որ օրինագծի մշակման ժամանակ աշխատել է հայ համայնքի եւ նրա ակնառու ներկայացուցիչների հետ, ապա յաւելել է․- «Ես յատկապէս պատիւ ունեմ ներկայացնել այս օրենսդրութիւնը այն օրը, երբ աշխարհի հայերը իրենց ընտանիքների եւ սիրելիների հետ տօնում են Սուրբ Ծնունդը»: