«ԱՆԳԼԻԱԿԱՆ ԼՑԱՆԱՒԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է». ԺՈՐԺԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Աղբիւր՝ www.alikonline.ir

Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատագամաւոր Ժորժիկ Աբրահամեանը «Խանէ Մելաթ»-ի հետ զրոյցում յստակեցրել է, որ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ծովային ուժերի մոտորանաւերի կողմից Հորմոզի նեղուցում անգլիական նաւթային լցանաւի ձեռբակալման գործողութիւնները կատարւել են ծովագնացութեան միջազգային օրէնքների շրջանակում:

«Համաձայն մեր տեղեկութիւնների, այդ նաւը Հորմոզի նեղուց մուտք գործելու ժամանակ շրջանցել է ծովագնացութեան միջազգային օրէնքները, որի պատճառով Իրանի Հորմոզգան նահանգի Նաւահանգստների եւ ծովագնացութեան կազմակերպութիւնը որոշել է ձեռբակալել լցանաւը, կանխելու նաւարկութեան ուղիներում հնարաւոր իրաւախախտման հետագայ գործողութիւնները»,- նշել է պատգամաւորը:

Ըստ Աբրահամեանի՝ իրանական կողմի իրականացրած գործողութիւնները համապատասխան են օրէնքի տառին եւ Իսլ. պահակազօրի հրապարակած յայտարարութեան մէջ էլ շեշտւած են այդ ամէնը:

Այնուամենայնիւ, Ժորժիկ Աբրահամեանը կարծում է, որ ձերբակալումն օրինական լինելով հանդերձ, կարող է դիտարկւել, որպէս համարժէք քայլը ընդդէմ Մեծ Բրիտանիայի իշխանութիւնների՝ Ջիբրալթարում Իրանական նաւթային լցանաւի ձերբակալմանը:

Ըստ Աբրահամեանի բոլորը գիտէին, թէ Իրանը, Լոնդոնի կողմից իրանական լցանաւի ձերբակալումը, որն ի դէպ, պատգամաւորը դիտարկում է որպէս ծովահէնութիւն, անպատասխան չէր թողնի:

Միեւնոյն ժամանակ Աբրահամեանը յաւելել է. «Եթէ հարցնէք, թէ արդեօք Իրանի կողմից բրիտանական լցանաւի կալանաւորումը ճիշտ քայլ կը դիտարկւի միանշանակ կը պատասխանեմԱյո՛»:

«Հաշւի առնելով տածաշրջանում տիրող իրավիճակը, Իրանի դէմ իրականացւող տնտեսական ահաբեկչութիւնը, ինչպէս նաեւ՝ հակաիրանական նպատակներ հետապնդող ապատեղեկատւութեան տարածումն ու հակաքարոզչութիւնը, Իրանի այս քալը համապատասխան մեսիջ է մեծապետական ուժերի կողմից երկրի դէմ տնտեսական ահաբեկչութեանը, որը յստակեցնում է, որ Իրանը երբեք չի ընկրկի պատժամիջոցների դէմ»,- եզրակացրել է պատգամաւորը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ