ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈՒՄ՝ ՍԻՍՏԱՆ ԵՒ ԲԱԼՈՒՉԻՍՏԱՆՈՒՄ. ԶՈՀՒԵԼ Է 27 ՄԱՐԴ, ՎԻՐԱՒՈՐՒԵԼ` 12-Ը

Աղբիւր՝ www.alikonline.ir

Երէկ՝ երեկոյեան ահաբեկչական պայթիւն է որոտացել Սիստան եւ Բալուչիստան նահանգում. տեղեկացնում է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի  «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի բաժինը:

Պայթիւնը տեղի է ունեցել Խաշ-Զահեդան աւտոմայրուղում: Մահապարտ աբաբեկիչն ականապատ աւտոմեքենան պայթեցրել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «Ղոդս» ռազմաբազայի ստորաբաժանումներից մէկին տեղափոխող աւտոբուսի մօտ:

Պայթիւնի հետեւանքով զոհւել է 27 մարդ, վիրաւորւել՝ 12-ը:

Ահաբեկչական գործողութեան պատասխանատւութիւնը ստանձնել է «Ջէյշ ալ Զոլմ» («Ջէյշ ալ Ադլ»-ԽՄԲ.) ահաբեկչական խմբաւորումը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ