ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ. ՀՐԱՁԳՈՒԹԻՒՆ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՒ ԷՄԱՄԻ ԴԱՄԲԱՐԱՆՈՒՄ

Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Այօսր՝ առաւօտեան արտակարգ իրավիճակ է գրանցւել Իսլ. խորհրդարանում եւ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարանում:

Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ ժամը 10:30-ին չորս զինեալ անձնաւորութիւն մուտք են գործել խորհրդարանի շէնք, եւ կրակ են բացել անվտանգութեան աշխատակիցների ուղղութեամբ:

Նախնական տւեալների համաձայն՝ հրաձգութեան արդիւնքում վիրաւորւել է 4 մարդ, որոնցից մէկը նահատակւել է:

Խորհրդարանի մուտքերը փակ են: Պատգամաւորներից մէկը ԻՍՆԱ-ին տեղեկացրել է, որ յարձակւողները շրջափակւած են, սակայն, դեռեւս չեն վնասազերծւել:

Նոյն ժամին, նմանատիպ միջադէպ է գրանցւել նաեւ Էմամ Խոմէյնիի դամբարանում: Դամբարանի տարածքի արեւմտեան հատւածում անյայտ զինեալները կրակ են բացել ներկաների ուղղութեամբ: Կան վիրաւորներ, իսկ յարձակւողներից մէկն էլ պայթեցրել է իրեն: Արդէն յայտնի է, որ յարձակումն ահաբեկչական է, եւ այն նոյնպէս իրականացրել են 4 հոգի:

Վերջին տեղեկութեան համաձայն՝ խորհրդարանի հրաձիգներից մէկը ձերբակալւած է:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ