ՌՈՀԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՌԱՋԱՏԱՐԸ

Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Իրանի ընտրութիւնների կենտրոնական շտաբի նախագահ Ալի Ասղար Ահմադին հրապարակեց 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների նախնական արդիւնքների հետ կապւած նոր պաշտօնական տւեալներ, որոնք վկայում են դոկտ. Հասան Ռոհանիի յաղթանակի մասին:

Ժամը 11:00-ի տւելաներով ամփոփւել է 40 մլն. 076 հազար 729 քւէաթերթիկ:

Հասան Ռոհանին ստացել է 22 մլն. 796 հազար 468 ձայն: Էբրահիմ Ռէյիսիին կողմ է քւէարկել 15 մլն. 452 հազար 194 ընտրող: Մուստաֆա Միրսալիմը ստացել է 455 հազար 211 ձայն, իսկ Մուստաֆա Հաշեմի Թաբան՝ 210 հազար 597 ձայն: 1 մլն. 162 հազար 259 քւէ էլ անվաւեր է համարւել:

Ընտրութիւնների վերջնական արդիւնքները ժամը 14:00-ին պաշտօնապէս յայտարարելու է ներքին գործերի նախարարը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ