ԺՈՐԺԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ԿՈՉԸ՝ ԱՌԱՋԻԿԱՅ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՈՐՊԷՍ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՉԷԶՈՔ ԴԻՐՔ»

Աղբիւր՝ www.alikonline.ir

Սիրելի հայրենակիցներ, 

Շուտով աւարտւելու է Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւնների քարոզարշաւը եւ ես վստահ եմ՝ Իրանի սիրեցեալ ժողովրդի բոլոր շերտերը խուռներամ մասնակցութեամբ ընտրելու են ապագայ նախագահին: 

Ցանկանում եմ ընդգծել, որ անձամբ ես, իբրեւ պատգամաւոր, պահպանում եմ քարոզչական չէզոք դիրք եւ հանդէս չեմ եկել ու չեմ գալու յարգարժան թեկնածուներից որեւէ մէկի օգտին: Նման վերագրումներ որոշ լրատւական միջոցների կողմից կատարւում են՝ հարցազրոյցների ընդհանուր տեքստից դուրս հանելով որոշ հատւածներ, որով էլ խեղաթիւրւում է արտայայտւած միտքը եւ կողմնորոշումը: 

Ուստի կոչ եմ անում ինչպէս անցեալում, նաեւ այս անգամ, մասնակցելով ընտրութիւններին, Ձեր ձայնը միացնել մեր հայրենակիցներին եւ ընտրել Ձեր ազատ կամքով, եւ քաղաքացիական պարտականութեամբ ու քաղաքական բարձր գիտակցութեամբ, յանուն սիրելի Իրանի բարօրութեան եւ հզօրութեան: 

Իրանի Իսլամական խորհրդարանում
Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր
Ժորժիկ Աբրահամեան

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ