«ՄԻԱՍՏՒԱԾԵԱՆ ԿՐՕՆՆԵՐ-ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՕՐԵԱՅ ԿԱՐԱՒԱՆ ՄԻԱՍՏՒԱԾԵԱՆ ԿՐՕՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Չորեքշաբթի՝ 2017 թւականի փետրւարի 8-ի առաւօտեան ժամը 8:00-ից մինչեւ յետմիջօրէի ժամը 4:00-ը տեւող կարաւան էր կազմակերպւել Միաստւածեան կրօնների գրասենեակի միջոցով: Կարաւանին, որի նպատակներից մէկն էր Իրանի իսլամական յեղափոխութեան Այգաբացի տասնօրեակի ընթացքում միաստւածեան կրօնների հետեւորդների միասնականութիւնն ու համագոյակցութիւնն առաւել ամրապնդել, մասնակցում էին քրիստոնեայ (ուղղափառ եւ կաթոլիկ), իսլամ, զրադաշտ, հրեայ, Յովհաննէս Մկրտչի կրօնների հետեւորդներ, նաեւ յատուկ ներկայութիւն ունեցան Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան խորհրդականը, նոյն նախարարութեան Սպահանի գերատեսչութեան տնօրէնը եւ շրջանների քաղաքապետերը:

Հայ համայնքի անունից սոյն ծրագրին մասնակցեցին ազգային իշխանութեան եւ միութիւնների ներկայացուցիչներից կազմւած ինը հոգանոց պատւիրակութիւն:

Ծրագիրն սկիզբ առաւ Սպահանի նահատակների շիրիմների վրայ ծաղկեմատոյց զետեղելով, ապա այցելութիւն տրւեց Սպահանի հրշէջ-ծառայութեան կենտրոններից մէկին, որտեղ յարգանքի տուրք մատուցւեց նւիրեալ այդ անձանց խմբին ու յատկապէս վերջերս Թեհրանի «Փլասքօ»-ի շէնքի աղէտալի դէպքում զոհւած հրշէջների յիշատակին, յաջորդիւ կարաւանը կենտրոնանալով Հայոց ազգային գերեզմանատան մէջ՝ ներկայ եղաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած հայ զինւորների շիրիմների մօտ գերպ. Տ. Անանիա Ծ. վրդ Գուճանեանի ձեռամբ եւ քահանայից ու դպրաց դասերի մասնակցութեամբ մատուցւող Հոգեհանգստեան արարողութեանը, որտեղ Իրանի իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ժորժիկ Աբրահամեանը նաեւ պատշաճ խօսք արտասանեց:

Այնուհետեւ խումբը հերթաբար այցելեց Ս. Ամենափրկչեան վանք, զրադաշտների մեհեան, հրեաների սինոգոգ եւ իսլամների մզկիթ: Այցելած բոլոր վայրերում ընդունելութեան եւ կոկիկ աղօթական ու բացատրական ծրագրեր իրականացան:

Վերջաւորութեանը, կարաւանը նահանգապետարանի ընդունարանում հանդիպեց Սպահանի նահանգապետ Ռասուլ Զառգառփուռին, որտեղ վայելեց նահանգապետարանի կողմից պատրաստւած ճաշը, ապա ունկնդրեց իւրաքանչիւր կրօնի պատւիրակութեան ներկայացուցչի խօսքը, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի պատգամը, որն ընթերցւեց նրա խորհրդականի միջոցով, եւ լսեց նահանգապետի յաւուր պատշաճի արտայայտութիւնները:

Նահանգապետարանին կից, Իրանի իսլամական յեղափոխութեան հոլովոյթին եւ նախորդող տարիներին վերաբերող ցուցահանդէսի այցելութիւնն եղաւ սոյն ծրագրի փակումը:

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ