ԸՆԴԼԱՅՆՒՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԲՆԱԳԱՒԱՌՈՒՄ ԻՐԱՆԻ ՈՒ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի Սպահան նահանգի տուրիստական համալիրի տնօրէնը տեղեկացրել է տուրիզմի բնագաւառում Իրանի ու Եւրոպայի համագործակցութիւնների ընդլայնման մասին:

Շաբաթ օրը, Սպահան նահանգի տուրիստական համալիրի տնօրէն Ալի Լաւաֆանը, քաղաքի աւստրիական «Մադոլ» համալսարանի կողմից կազմակերպուած հիւրանոցի տնօրինման դասընթացին առընթեր ունեցած ելոյթում ասել է. «Ողջունում ենք տուրիզմի ոլորտում եւրոպական երկրների ու յատկապէս Աւստրիայի հետ համագործակցութիւնը»:

Աւստրիայի «Մադոլ» համալսարանի դասախօս Մարկուս Հոֆները այս դասընթացի ժամանակ անդրադարձել է տուրիզմի բնագաւառում մարդուժի հզօրացման նշանակութեանը եւ ասել, որ Սպահանը տուրիզիմի բնագաւառում համաշխարհային մասշտաբով մեծ ներուժ ունի եւ դրական եկամտաբերութեան հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել այս բնագաւառում զբօսաշրջիկներին ներկայացուող ծառայութիւնների որակը:

Աւստրիայի «Մադոլ» համալսարանի կողմից հիւրանոցի տնօրինման դասընթացը զբօսաշրջութեան ու հիւրանոցային տնօրինման գիտութեան մակարդակի բարձրացման առանցքայնութեամբ, մեկնարկել է Սպահանում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ