Ի.Ի.Հ.-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ՀԱՄԱՏԵՂ ԱԿՏԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԿԱՊԱԿՈՒԹԵԱՄԲ

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ԻԻՀ նախագահը շնորհաւորել է ժողովրդին՝ Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումը սկսուելու եւ շրջափակումները չեղարկուելու կապակցութեամբ:

Կիրակի վաղ առաւօտեան, Վիեննայում Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումը պաշտօնապէս յայտարարուելուց րոպէներ անց, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իր թուիթերեան էջում գրառում է կատարել: Նա գրել է. «Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը արդիւնքի յանգեց: Փառք ենք տալիս Աստծուն եւ այս մեծ նուաճումի կապակցութեամբ շնորհաւորում ենք Իրանի մեծ ու համբերատար ժողովրդին»:

Ռոհանին իր ուղերձում գնահատել է 5+1 խմբի հետ Համատեղ ակտի համապարփակ ծրագրին յանգելու ուղղութեամբ անցած 2.5 տարիների ընթացքում Իրանի միջուկային բանակցող խմբի  ջանքերը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ