ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

Սրտի դառն կսկիծով իմացանք երէկ 8 նոյեմբերի, 2019 թ. դժբախտ պատահարի մասին, երբ կէս գիշերն անց մօտ 6 մագնիտուդ ուժգնութեամբ կործանիչ երկրաշարժը հարւածեց մեր սիրեցեալ Իրանի Արդեբիլ քաղաքի հարաւային բաժինը, որի ահեղ ցնցումը զգացւեց նաեւ տարածաշրջանի այլ վայրերում, պատճառելով տասնեակ զոհեր եւ հարիւրաւոր վիրաւորներ:

Ուստի, յանուն Սպահանի Հայոց Թեմի հոգեւորականաց դասի, ազգային մարմինների եւ մեր հաւատացեալ եւ հայրենասէր ողջ ժողովրդի, ցաւակցութիւն ենք յայտնում Իրանի կառավարութեանը՝ երկրիս առաջնորդի ու նախագահի գլխաւորութեամբ: Աղօթում ենք զոհերի հոգիների խաղաղութեան համար, Աստծուց մխիթարութիւն հայցելով նրանց հարազատներին, իսկ բոլոր հայրենակից վիրաւորներին մաղթում ենք շուտափոյթ ապաքինում:

Թող Աստւած պահի ու պահպանի մեր սիրելի Իրան հայրենիքը եւ բնութենական աղէտներից ու մահացու կամ դժբախտ պատահարներից ապահով՝ Իրանի ողջ ժողովրդին:

Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ 

 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ