ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑԱՒ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ «Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ» ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՒՈՂ ՀԵՔԻԱԹԱՍԱՑՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐԻՆ

Շուրջ մէկ եւ կէս տարի է, ինչ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում, համայնքի մանուկների համար իրականացւում են  հեքիաթասացութեան միջոցառումներ, նպատակ ունենալով հայ գրականութեան թանկագին գոհարները մատաղ սերնդին առաւել ծանօթացնելու, ընթերցանութեան նկատմամբ նրանց սէրը բազմապատկելու եւ երեխաների համարձակութիւնն ու ճարտասանական կարողութիւնները զարգացնելու:

Սոյն ծրագրի շրջագծում ցայսօր որպէս հեքիաթի պատմիչներ հանդէս են եկել բազմաթիւ անհատներ սկսած 4 տարեկան փոքրիկներից մինչեւ մեծահասակները:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, որը շարունակ իր ուշադրութեան կիզակէտում է պահում այս ծրագրի եւ նմանատիպ միջոցառումների կազմակերպման ընթացքն ու որակը, հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 31-ին անակնկալ այցով ներկայացաւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան եւ փոքրիկների հետ միասին ունկնդրեց օրւայ հեքիաթը՝ «Ձախորդ Փանոսը», որը պատմեց պատանի Արփինէ Մովսիսեանը: Սրբազան Հօր այցը մեծ խանդավառութիւն պարգեւեց պատմիչին, ունկնդրողներին եւ կազմակերպիչներին: 

Հեքիաթից յետոյ երեխաները գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի օգնութեամբ եւ մասնակցութեամբ զւարճալի եւ մտերմիկ մթնոլորտի ներքոյ զբաղւեցին հայկական խաղերով: 

Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց կատարւած աշխատանքը:

Թղթակից (Նոր Ջուղա)  

 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ