ՀԱՅԿԱԿԱՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՏԵԼԻՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ-ՎԱՃԱՌՔ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութամբ, հինգշաբթի եւ ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 24 եւ 25-ին, համայնքի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, կազմակերպւել էր ամենամեայ աշնանային վաճառքը, որտեղ ցուցադրւել եւ վաճառքի էին հանւել միութենականների, ինչպէս նաեւ  Նոր Ջուղայի ու Շահինշահրի  հայուհիների ձեռքի պատրաստած թթւեղէնը, չրեղէնը, կարկանդակներն ու վարենիները:

Վաճառքի բացումը  տեղի ունեցաւ հոկտեմբերի 24-ի առաւօտեան ժամը 9:30-ին, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով եւ ներկայութեամբ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչների ու կազմակերպիչ միութեան անդամուհիների:

Քահանայ հայրը մուտքի ժապաւէնը յատելուց  յետոյ, բարձր գնահատեց կազմակերպւած աշխատանքը եւ միութեան գովելի մտայղացումը՝ ծրագրի հասոյթը Հայ Դատի քարոզչական աշխատանքներին ու Արցախի օժանդակութեան ‎ֆոնդին յատկացնելու կապակցութեամբ:

Յատկանշական է, որ երկօրեայ այս վաճառք այցելեցին բազմաթիւ հայ եւ պարսիկ հայրենակիցներ:


Թղթակից (Շահինշահր)

 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ