ԱՄԻՐ ՋԱՄՇԻԴԻԻ «ՔԱՐԷ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ՝ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ

Լուսանկարիչ Ամիր Ջամշիդիի «Քարէ դիմանկարներ» խորագրով լուսանկարների ցուցահանդէսը կայացաւ 2019 թւականի հոկտեմբերի 20-25–ը, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում: 

Երիտասարդ արւեստագէտն իր հեղինակային այս շարանի միջոցով լուսարձակի տակ է առել Փերիոյ գաւառի հայկական գերեզմանատների տապանաքարերի վրայ դաջւած դիմանկարներն ու զարդանախշերը, որոնք քանդակւել են հայ քարտաշ վարպետների հմուտ ձեռքերի շնորհիւ եւ հիմնականում պատկերում են ննջեցեալների ինքնութիւնը: Ամենահին գերեզմանաքարերի վաղեմիութիւնը վերադառնում է  շահաբբասեան բռնի գաղթից յետոյ հայ գաղթականների Փերիոյ շրջանում հաստատման ժամանակաշրջանին:

Ցուցահանդէսը մեծ ընդառաջում գտաւ հայ, պարսիկ եւ օտարերկրացի այցելուների՝ ի մասնաւորի լուսանկարչութեան արւեստի մասնագէտների ու սիրահարների կողմից:

Լուսանկարների կատարման ուղղութեամբ հարկ եղած համադրութիւնների իմաստով արւեստագէտի հետ համագործակցել են Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդն ու Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակը: 

Լուսանկարների այս շարանը ցուցադրւել է  նաեւ Թեհրանի «Սայէ» գալերեայում, 2019 թւականի յուլիսին:

Թղթակից (Նոր Ջուղա)

 
 
 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ