ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏՕՆԵՐԻ ԱՌԹԻՒ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՕՆ ԵՒ ԹՈՒՄԱՆԵԱՆԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ, թւականիս հոկտեմբերի 12-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Երաժշտական փառատօն եւ Թումանեանի հեքիաթների ներկայացում, նւիրւած՝ Հայ արւեստի եւ գրականութեան մեծանուն դէմքեր՝ Կոմիտաս վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 ամեակին:

 Նախաձեռնութիւնը միութեան Մշակութային միաւորի վարչութեանն էր, որի բացումը կատարւեց երեկոյի հաղորդավարուհի՝ Ալինա Տէր Սուքիասեանի ողջոյնի եւ բացման խօսքով, որում անդրադարձ կատարելով հայ արւեստի ու գրականութեան գոհարների հաւաքագրման, մշակման եւ յատկապէս հայ մշակոյթի պահպանման գործում ունեցած Կոմիտասի եւ Թումանեանի մեծ ներդրումի մասին, ինչպէս նաեւ նրանց թողած ժառանգութեան ազդեցութեանը համաշխարհային մշակոյթի վրայ, նշեց, որ նման միջոցառումները առիթներ են՝ պատանի երիտասարդների համար՝ ունակութիւնները ներկայացնելու եւ միմեանց հետ համագործակցութեան կամուրջներ ստեղծելու: 

 Բացման խօսքից յետոյ, տաղանդաշատ երիտասարդ՝ Վեդի Յարութիւնեանը կատարեց Կոմիտասի «Չինար ես» երգը, որին դաշնամուրի կատարմամբ ընկերակցում էր Նայիրա Ալեքսանեանը: Յաջորդիւ փառատօնի մասնակիցները հանդէս եկան հայ եւ օտար անւանի երաժիշտների ստեղծագործութիւններից յաջող կատարումններով, իսկ միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամ-ուհիները պատկերաւոր կերպով ներկայացրին Յ.Թումանեանի հեքիաթներից, որոնք ուղեկցւում էին երաժշտական կենդանի համահունչ կատարումներով, ինչը առաւել հետաքրիր դարձրեց արարները: 

Գեղարւեստական ղեկավարներն էին՝ Ռիմա Սիմոնեանը եւ Կարին Տէր-Մարտիրոսեանը: 

Փառատօնի մասնակիցներն էին ՝

 1- Այլին Քեշիշեան (դաշնամուր) եւ Տեսիլ Գալստանեան (Ֆլէյտա) միասնական կատարում 

2- Նելի Ղազարեան (դաշնամուր) 

3- Արամէ Ասատրեան (դաշնամուր) 

4- Սինթիա Պօղոսեան ( դաշնամուր)

 5-Արամէ Ալեքսանդրեան (դաշնամուր)

6- Էրիկ Ղազարեան ( կիթառ)

7- Անի-Քրիստի Աղաբաբայեան (դաշնամուր) 

8-Նազելի Փանոսեան, Մելւին եւ Էդրին Թորոսեաններ (կիթառ) միասնական կատարում 

9- Լուսին Տէր-Մկրտչեան ( դաշնամուր) 

10-Էրւին Յովսէփեան ( հարւածային գործիք) 

11- Լեմոէլ Թահմազեան, Նարեկ Մարկոսեան եւ Մելւին Թորոսեան (կիթառ) միասնական կատարում 

12- Անի Սիմոնեան (դաշնամուր)

13 Սինթիա Մինասեան (ջութակ) եւ Նայիրա Ալեքսանեան (դաշնամուր) միասնական կատարում 

14- Լիանա Ղազարեան (դաշնամուր)

20- Սելին Բաղրամեան (դաշնամուր) 

21- Էմիլի Նաւասարդեան (դաշնամուր)

 «Կռունկ» ասմունքի խմբի մասնակիցներն էին՝

-Թանիա Մինասեանը՝ կատարեց Թումանեանի «Սասունցի Դաւիթ» պոէմից մի հատւած, որին ընկերակցում էր Էրւին Յովսէփեանը հարւածային գործիքի կատարմամբ: 

-Արթուր Քամարզարեանը՝ Թումանեանի «Շունն ու կատուն», որին Ուստա փիսոյի դերում ընկերակցում էր Էմիլի Նաւասարդեանը. Էմիլին միաժամանակ նւագակցում էր դաշնամուրի կատարմամբ: 

 -Լիանա Ղազարեանը՝ Թումանեանի «Մի կաթիլ մեղր», որին թմբուկի կատարմամբ ընկերակցում էր Էրւին Յովսէփեանը:

 -Նազէ Ասատրեանը ասմունքեց «Թագաւորն ու չարչին»:

 Փառատօնի աւարտին մասնակիցներին շնորհւեց գնահատագրեր, ձեռամբ՝ Սպահանի Հայոց Թեմի Պատգ. ժողովի ատենապետ եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան արտօնատէր Թաթուլ Օհանեանի, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի, միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Զարեհ Յովսէփեանի եւ Մշակութային միաւորի վարչութեան նախագահ Քարմէն Ղեւեանի: 

 Երեկոն եզրափակւեց Վեդի Յարութիւնեանի միջոցով Կոմիտասի «Ալագեազ եւ խնկի ծառ» երգի կատարումով:

  Ն.  Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 

  Թղթակից՝ Երանուշ Թահմազեան

  Լուսանկարները՝ «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակից 

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ