Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» մէկօրեայ տարրական վարժարանի տեսչութեան եւ ուսուցչական կազմի գովելի մտայղացմամբ, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ սոյն դպրոցի սաներն այցելեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք, հինգշաբթի՝ 2019 թւականի հոկտեմբերի 10-ին: 

Ծրագրի համաձայն խումբն առաւօտեան ժամը 9:30-ին ներկայ գտնւեց վանքում, որտեղ սկզբում ունկնդրեց ուսուցչուհի Ժանետ Բաղումեանի ելոյթը՝ հայոց այբուբենի գիւտի եւ թարգմանիչ վարդապետների կապակցութեամբ: 

Այնուհետեւ բոլորն այցելեցին վանքի «Սուրբ Ներսէս Շնորհալի» գրադարան, ուր գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանը սաներին բացատրեց գրադարանի անցեալի, կանոնների, գրքերի եւ արդի հնարաւորութիւնների մասին, իսկ պատանի Արթուր Քամարզարեանը Այլին Քեշիշեանի համագործակցութեամբ, երեխաների համար պատմեց Յովհաննէս Թումանեանի «Սուտասանը» հեքիաթը: Գրադարան կատարծ այցն աւարտւեց հայկական խաղերով:

Յաջորդիւ սաները ներկայ գտնւեցին վանքի տպարան եւ տպարանի պատասխանատու Վաչիկ Ղարիբեանը նրանց բացատրեց տպագրման գործընթացի եւ այնտեղում առկայ մի շարք սարքերի աշխատանքների մասին: 

Նոր Ջուղա կատարած այցելութեան վերջին հանգրւանը հանդիսացաւ Թարգմանչաց տօնին նւիրւած պատի թերթի պատրաստումը, որը սաները կրտսեր եւ աւագ խմբերի բաժանւելով, ուսուցչուհիների օգնութեամբ  պատրաստեցին երկու պատի թերթեր: 

Թղթակից (Նոր Ջուղա)