ՀՀ ՎԵՐԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ՝ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի՝ 2019 թւականի սեպտեմբերի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում, կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում, իրականացւեց Հանրապետական մաղթանքի արարողութիւն՝ ՀՀ վերանկախութեան 28-ամեակի առթիւ:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը նախագահեց «Ս. Ստեփանոս» եկեղեցու արարողութեանը: Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանը հերթաբար պատարագեցին «Ս. Ստեփանոս», «Ս. Յովհաննու Կարապետ» եւ «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում:

Ներկայ էին եկեղեցական դասը, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին սարկաւագները

 
 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ