ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՓԱՅԼԵՑ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 9-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, 2019 թւականի օգոստոսի 5-11-ը, Աղւերանում անցկացւած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադայի արդիւնքում, ինչպէս նախորդ օլիմպիադաները, փայլուն յաջողութիւններ արձանագրեց Նոր Ջուղայի աշակերտական վեց հոգանոց պատւիրակութիւնը:

Սոյն ծրագրին մասնակից աշակերտները միմեանց հետ մրցեցին մշակոյթի, հայոց պատմութեան եւ գրականութեան առարկաներում եւ արդիւնքների ամփոփումից յետոյ, Նոր Ջուղայի խումբն արժանացաւ հետեւեալ մրցանակների.

Նարինէ Խուդաբախշեան՝ Ա կարգի դիպլոմ.

Անի Մկրտչեան, Ռենիա Մինասեան եւ Արսինէ Հայրապետեան՝ Բ կարգի դիպլոմ.

Վահագն Թահմազեան՝ պատւոգիր՝ ինքնատիպ վերլուծութեան եւ իւրայատուկ մեկնաբանութեան համար: 

9-րդ օլիմպիադայի շրջանակում կազմակերպւած երգի մրցոյթի արդիւնքում յաղթող ճանաչւեց  Նարինէ Խուդաբախշեանը:

Յատկանշական է, որ օլիմպիադայի հայոց լեզւի եւ գրականութեան յանձնաժողովի նախագահ Դաւիթ Գիւրջինեանը փակման ծրագրում արտասանած իր արտայայտութիւնում, ընդգծելով, որ հայերէն խօսելը մեր ազգի նկարագրի ամենակարեւոր բաղադրիչներից է, ոչ միայն դրւատել է Նոր Ջուղայի հայ համայնքի անդամներին, որոնք աւելի քան 400 տարի Սփիւռքում ապրելով հանդերձ, լաւապէս խօսում են մայրենի լեզւով, այլեւ գնահատել է Նոր Ջուղայի աշակերտական պատւիրակութեան յաջողութիւնների իրականացման գործում դերակատար բոլոր ուսուցիչների ու պատասխանատուների կատարած աշխատանքը: 

Նոր Ջուղայի պատւիրակութեանը՝ որպէս պատասխանատուներ ընկերակցում էին ուոսւցիչներ՝ Սեդա եւ Քառոլին Դիլանչեանները:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեցին պատւիրակութեան անդամները

 

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ