ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐԻ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրած միութեան վարչութեան նախաձեռնութեամբ՝ կիրակի՝ 2019 թւականի յունիսի 2-ի առաւօտեան, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Համբարձման տօնի առթիւ, կազմակերպւեց միջոցառում՝ մասնակցութեամբ արժ․Տ․Սահակ քհնյ․Մինասեանի, միութեան հիմնադիր անդամուհի Մարօ Մովսիսիեանի, անդամուհիների ու համայնքի կանանց: Ծրագրում ողջոյնի խօսքից յետոյ, որն ասաց միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը, Նարմիկ Դեհբազչեանը ընթերցեց տօնին առնչւող խորհրդի մասին տեղեկութիւններ: Ընթացքում արտայայտւեց քահանայ հայրը, ով հանդէս եկաւ տօնի կապակցութեամբ բացատրութիւններով եւ շնորհաւորանքի խօսքերով եւ գնահատեց միութեան գործունէութիւնը: Այնուհետեւ ըստ ամենամեայ աւանդոյթի ծրագիրը շարունակւեց զւարճալի խաղ-մրցոյթներով, հիւրասիրութեամբ եւ «Ջան գիւլում» վիճակախաղով, որը մեծ խանդավառութիւն ստեղծեց ներկաների մօտ:

Թղթակից (Շահնիշահր)

Լուսանկարները տրամադրեց Լինա Մովսիսիեանը

 

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ